Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է երկրի հյուսիսարևմտյան սահմանին ժամանակակից լրտեսական հեռահաղորդակցական սարքավորումների խմբաքանակի բացահայտման և առգրավման մասին:
«Հայտնաբերված և բռնագրավված բեռը ներառում է ամերիկա-սիոնիստական ընկերությունների արտադրած 45 լրտեսական կապի սարք։ Արևմտյան Ադրբեջան նահանգի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնաբերել և առգրավել է դրանք Իրանի հյուսիսարևմտյան սահմաններով ներմուծելու փորձի ժամանակ»,- նշվում է Իրանի պետական հեռուստաընկերության հայտարարության մեջ։
Հաղորդվել է նաև, որ նույն նահանգում ձերբակալվել են իրանական ռազմական ստորաբաժանումների կոորդինատները փոխանցող ութ անձինք, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի համար գործող մեկ գործակալ։





























