ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 19-24-ը Ստրասբուրգ կմեկնի հայկական պատվիրակությունը՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավորներ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, ՔՊ–ից Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Հայկ Մամիջանյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը։





























