Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ թաց ձյան, նախալեռներում և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Օրվա մնացած ժամերին ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում գիշերը սպասվում է անձրև, օրվա մնացած ժամերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան։
Oդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+14,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+14,
Լոռիում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,
Տավուշում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18,
Արարատում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+21,
Արմավիրում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+19:




























