Գների սահմանափակմամբ պայմանավորված իրարանցումը վառելիքի դեֆիցիտի պատճառ է դարձել ֆրանսիական լցակայաններում։ Այս մասին  հայտնում է Bloomberg-ը ։

Հարյուրավոր լցակայաններում վառելիքի պակաս է զգացվում, քանի որ վարորդները վախեցել են Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով առաջացած թանկացումներից ու մատակարարման խնդիրներից և շտապել են լցնել իրենց մեքենաների բաքերը։

Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ մոտ 900 կայաններում վառելիքի տեսակներից գոնե մեկն արդեն սպառվել է, ընդ որում՝ դրանցից 700-ը պատկանում են TotalEnergies ընկերությանը։ Նախարարությունը նաև հանգստացրել է ժողովրդին՝ նշելով, որ խնդիրը ոչ թե երկրում վառելիքի բացակայությունն է, այլ լոգիստիկայի հետ կապված դժվարությունները։