Իրանը միջնորդներին ներկայացրել է խաղաղության պայմանները, դրանց թվում՝ վնասի փոխհատուցում և պատժամիջոցների վերացումը, РИА Новости-ին հայտարարել է Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը։
«Մենք ունենք պատերազմը դադարեցնելու պայմաններ։ Տարածաշրջանի միջնորդների միջոցով խնդրում ենք փոխհատուցում, բոլոր պատժամիջոցների վերացում և ագրեսիայի չվերսկսման երաշխիքներ»,- РИА Новости-ին ասել է Ֆերդոուսիպուրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանն արդյունավետ բանակցություններ են վարել։ Իրանի արտգործնախարարությունը հերքել է ուղիղ երկխոսությունը, սակայն հայտարարել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով հաղորդագրություններ է ստացել Վաշինգտոնի՝ հակամարտությունը դադարեցնելու համար երկխոսություն սկսելու ցանկության մասին։





























