Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայանին հայտարարել է, որ «խոր ափսոսանք է զգում, որ Իրանը շարունակում է հարվածել Պարսից ծոցի երկրներին և Հորդանանին, դրանց թվում՝ նրանց քաղաքացիական ենթակառուցվածքներին», հաղորդում է Al Jazeera-ն։

«Նրանք անմեղ արյուն են թափել և ահաբեկել քաղաքացիական անձանց և տեղի բնակիչներին,- ասել է նա՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ -Դա ավելի հեռուն է գնացել և վտանգել է համաշխարհային տնտեսությունը՝ փակելով Հորմուզի նեղուցը և սահմանափակելով միջազգային նավարկության ազատությունը»։

Դիվանագետը դա «միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում» է անվանել:

Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ Բահրեյնը ներկայացրել է բանաձևի նախագիծ՝ Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացությունը վերահսկելու Իրանի «անօրինական և անհիմն» փորձի վերաբերյալ՝ «վճռական պատասխանի» կոչ անելով:

Նա ընդգծել է, որ Բահրեյնն ապավինում է Անվտանգության խորհրդում ուրբաթ Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում առևտրային նավագնացությունը պաշտպանելու բանաձևի վերաբերյալ քվեարկությանը։