ԱՄՆ բանակի Portfolio Acquisition Executive Fires ծառայությունը, ԱՄՆ ռազմածովային ուժերի Portfolio Acquisition Executive Strategic Systems Programs ծրագրերի հետ համատեղ, 2026 թվականի մարտի 26-ին Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից հաջողությամբ ավանդական հիպերձայնային հրթիռ է արձակել, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Ցամաքային և ծովային հարթակներում ընդհանուր հիպերձայնային հրթիռ մշակելու համար բանակի և ռազմածովային ուժերի գործընկերությունն աջակցում է Ազգային պաշտպանության ռազմավարությանը՝ արագացնելով ժամանակացույցը, կրճատելով ծախսերը և ապահովելով բարձր կենսունակություն ժամանակի նկատմամբ զգայուն, լավ պաշտպանված և բարձր արժեք ունեցող թիրախների դեմ՝ 5 Մախից (ծովագնացության և ավիացիայի մեջ կիրառվող արագության արտահամակարգային միավոր –խմբ.) բարձր արագությամբ»,- նշվում է Պենտագոնի հայտարարության մեջ։