Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո ընդգծել է Իրանի հետ երկխոսության պահպանման կարևորությունը։
«Այսօր ես խոսեցի Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։ Մենք քննարկեցինք Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Անհապաղ հրադադար և դիվանագիտական լուծում է անհրաժեշտ։ Անկախ մեր տարաձայնություններից, կարևոր է շարունակել երկխոսությունը։ Ես ընդգծեցի հարևան երկրների վրա հարձակումները դադարեցնելու և Հորմուզի նեղուցը բացելու անհրաժեշտությունը»,- Х սոցիալական ցանցում գրել է Ստուբը։





























