Պակիստանը հինգշաբթի հաստատել է, որ Չինաստանում խաղաղության բանակցություններ է վարում աֆղանական թալիբների կառավարության հետ, որտեղ Պեկինը ձգտում է երկարաժամկետ հրադադարի՝ շաբաթներ տևած և հարյուրավոր մարդկանց կյանք խլած և առևտուրն ու սահմանային տեղաշարժը խաթարած մարտերից հետո,  հաղորդում է Associated Press-ը։

Բանակցությունների նոր փուլի հաստատումը տեղի ունեցավ երկու երկրների ներկայացուցիչների՝ Չինաստանի արևմտյան Ուրումչի քաղաք ժամանելուց մեկ օր անց։

Հայտնի չէ՝ ով է ներկայացնում Պակիստանը բանակցություններում։

Աֆղանստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Քահար Բալխին X սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր երկրից «միջին մակարդակի պատվիրակություն» է ժամանել Ուրումչի՝ Չինաստանի խնդրանքով բանակցություններին մասնակցելու համար։

Ըստ Բալխիի՝ Աֆղանստանում կարծում են, որ փոխադարձ հարգանքի և չմիջամտելու վրա հիմնված դիվանագիտական ​​​​ներգրավվածությունը կարող է օգնել երկկողմ խնդիրների «գործնական և երկարաժամկետ լուծումներ» գտնել։

Իսլամաբադում Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են։

«Այո, Պակիստանը պատվիրակություն է ուղարկել Ուրումչի՝ ըստ իր հետևողական դիրքորոշման և երկարատև պրակտիկայի՝ աջակցելու համար հավաստի գործընթացին, որը կարող է օգնել Աֆղանստանից բխող միջսահմանային ահաբեկչության խնդրի երկարատև լուծում գտնել»,- ասել է նա։

Անդրաբին հայտարարել է, որ բանակցությունների հաջողությունը մեծապես կախված է Քաբուլից։

«Իրական գործընթացի բեռը կրում է Աֆղանստանը, որը պետք է ցուցադրի տեսանելի և ստուգելի գործողություններ ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք աֆղանական հողը օգտագործում են Պակիստանի դեմ»,- ասել է նա։

Պակիստանը Աֆղանստանին մեղադրում է Պակիստանի տարածքում հարձակումներ իրականացնող զինյալներին, մասնավորապես՝  Պակիստանի թալիբների շարժում (Tehreek e Taliban Pakistan) ​​անունով հայտնի Պակիստանի թալիբներին անվտանգ ապաստան տրամադրելու մեջ։

Խմբավորումն առանձին է գործում, սակայն դաշնակից է աֆղանական թալիբներից, որոնք իշխանությունը զավթել են Աֆղանստանում 2021 թվականին՝ ԱՄՆ գլխավորած զորքերի քաոսային դուրսբերումից հետո։ Քաբուլը հերքում է մեղադրանքները։ Երկու կողմերի միջև մարտերը դարձել են ամենաարյունալին փետրվարից ի վեր, երբ աֆղանական թալիբների գլխավորած կառավարությունը հայտարարեց, որ Պակիստանը հարվածներ է հասցրել Քաբուլում և մի քանի այլ տարածքներում՝ հիմնականում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ դառնալով։

Պակիստանը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել Պակիստանի թալիբների շարժում ​​կուսակցության զինյալների թաքստոցներին։ Պակիստանը նույնպես հայտարարել է, որ Աֆղանստանի հետ «բաց պատերազմի» վիճակում է։