Այսօր երեկոյան Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի վրա արձակված իրանական բալիստիկ հրթիռը վնասել է արդյունաբերական շենքերը՝ ըստ տեսանյութի և արտակարգ ծառայությունների, հաղորդում է Times of Israel-ը:
Հրթիռն ընկել է քաղաքի բնակելի թաղամասի և արդյունաբերական գոտու միջև՝ ստեղծելով մեծ խառնարան, իսկ ցնցող ալիքը լրջորեն վնասել է մոտակա շենքերը։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) տվյալներով՝ ոչնչացվել է Եմենի հուսիթների արձակած հրթիռը:
Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Երուսաղեմում, նրա շրջակայքում և Մեռյալ ծովի մոտակայքում։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։





























