Քաղաքացիական կառույցների, դրանց թվում՝ անավարտ կամուրջների վրա հարվածները իրանցիներին չեն ստիպի հանձնվել, Х սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Դա միայն ցույց է տալիս ապակողմնորոշված ​​թշնամու պարտությունն ու բարոյական փլուզումը։ Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերականգնվի՝ ավելի ամուր։ Մինչդեռ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը երբեք չի վերականգնվի»,- ընդգծել է Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Իրանի կամրջի վրա հարվածի տեսանյութը։

«Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է, դրանից այլևս երբեք չեն օգտվի. առջևում դեռ շատ անելիք կա։ Իրանը պետք է համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ, և ոչինչ չի մնա այն բանից, ինչը կարող էր մեծ երկիր դարձնել»,- մեկնաբանել է ԱՄՆ նախագահն իր տեսանյութում։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Թեհրան-Քարաջ մայրուղու վրա մեկ օրում երկու հարվածի մասին։ Հաղորդվել է երկու զոհի մասին։