Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Հիդայաթ Ազիմովը հանդիպել է Բաքվում աշխատանքային այցով գտնվող Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի փոխնախագահ Հաքան Քարաթաշի գլխավորած պատվիրակության հետ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության իրավական եւ ինստիտուցիոնալ շրջանակն ամրապնդելու նպատակով ստորագրված Փոխըմբռնման հուշագրից բխող հարցեր, եւ ստորագրվել է համապատասխան կիրարկման համաձայնագիր՝ ոլորտում կոնկրետ միջոցառումներ իրականացնելու համար։





























