Վաղարշապատ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչներից մեկն այսօր՝ ապրիլի 3–ին, դիմելով գյուղ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խդրեց կառուցել միջհամայնքային ճանապարհը և գերեզմանոց գնացող ճանապարհը։ «Ոչ մի կատաֆալկա անձրևի ժամանակ դիակ չի տանում գերեզմաններ»,–ասաց նա։
Երբ Փաշինյանն ասաց, որ հերթով բոլոր ճանապարհները կկառուցեն, բնակիչն արձագանքեց. «հերթով ե՞րբ, մահացողին ասենք՝ մի մահացի, մինչև մեր հերթը հասնի՞»։
«Պարոն Մեխակյան, այստեղ գերեզմանի ճանապարհի հարց կա։ Կարվի, համայնքը կանի»,–ասաց Փաշինյանը։





























