Հրապարակվել են տեսանյութեր, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ պնդելով, թե Սթարմերը հայտարարել է, որ պետք է խորհրդակցի իր թիմի հետ՝ նախքան Մերձավոր Արևելք բրիտանական ավիակիրներ ուղարկելու որոշում ընդուննելը, գրում է The Guardian-ը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «պետք է լինի մեր լավագույն» դաշնակիցը, սակայն Իրանի հետ պատերազմի ժամանակ այդպես չի եղել։
«Նրանք պետք է լինեին լավագույններից լավագույնը, մինչդեռ լավագույնը չեղան։ Ես ասացի. «Դուք երկու հին, խարխուլ ավիակիր ունեք, կարո՞ղ եք դրանք մեզ ուղարկել»,-Իր ելույթի ժամանակ նշել է նա:
«Օ՜, ես պետք է հարցնեմ իմ թիմին»։
«Ես ասացի. «Դուք վարչապետն եք, հարցնելու կարիք չունեք»։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ես պետք է հարցնեմ իմ թիմին։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ»։
«Բայց պատերազմն արդեն սկսվել է։ Հաջորդ շաբաթ պատերազմը կավարտվի... երեք օրից»։
Այս հայտարարությունները արվել են ճաշի ժամանակ, որին լրատվամիջոցները ներկա չեն եղել։ Սպիտակ տունը դրանք հրապարակել է սոցիալական ցանցերում, սակայն ավելի ուշ ջնջել է։
Ճաշի ժամանակ Թրամփը միաժամանակ ծաղրել է Էմանուել Մակրոնին՝ հայտարարելով, թե Ֆրանսիայի նախագահը «դեռևս վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից» և պնդելով, որ Մակրոնի կինը «չափազանց վատ է վերաբերվում նրան»։





























