ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ հեռախոսազրույցի ժամանակ հրաժարվել է քննարկել Իրանում ամերիկյան ինքնաթիռի կործանումից հետո իրականացվող որոնողական-փրկարարական աշխատանքների մանրամասները, հայտնել է NBC News-ը:

Այնուամենայնիվ, նա հիասթափություն է հայտնել «լարված և զգայուն ռազմական գործողության» մասին լուսաբանող որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունների վերաբերյալ։

Հարցին, թե արդյոք այսօրվա իրադարձությունները կազդեն Իրանի հետ որևէ բանակցությունների վրա, նա ժխտողական պատասծան է տվել։

«Ո՛չ, ամենևին ո՛չ։ Ո՛չ, սա պատերազմ է։ Մենք պատերազմի մեջ ենք»,- նշել է նա։