Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Դոհայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, հայտնում է «Al Jazeera»-ն:
Երկու կողմերն էլ նշել են, որ պետք է թուլացնել լարվածությունը։ Նրանք գտնում են, որ ստեղծված ճգնաժամը լուծելու լավագույն ճանապարհը քաղաքական երկխոսությունն ու դիվանագիտությունն են։
Կատարի իշխանությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու առաջնորդներն անդրադարձել են նաև էներգետիկայի և մատակարարման շղթաների վրա ճգնաժամի ունեցած ազդեցությանը՝ ընդգծելով տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման կարևորությունը:





























