Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հրամանով, այսօր` փետրվարի 20-ին, գործարար եւ բարերար Վահագն Հովնանյանը  Հայաստանում զբոսաշրջության  զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար եւ 80-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության  էկոմոնիկայի նախարարության ոսկե մեդալով:

Տիգրան Դավթյանը, շնորհակալություն հայտնելով Վահագն Հովնանյանին տարիների ընթացքում  հայրենանվեր աշխատանքի համար, մաղթել է նրան անսպառ եռանդ եւ հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում: