Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոչ է արել Եվրոպական միությանը հանել ռուսաստանյան նավթի և գազի ներկրման դեմ սահմանված պատժամիջոցները՝ Իրանում ընթացող պատերազմով պայմանավորված էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար. հայտնում է The Guardian-ը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ, որպեսզի անդամ պետությունները կարողանան գազի և նավթի պակասող քանակը ստանալ բոլոր աղբյուրներից, ներառյալ Ռուսաստանը:
Հունգարիայի և Սլովակիայի առաջնորդները Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու կողմնակից են:
Նավթի գները կտրուկ աճել են փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ, ինչը հանգեցրեց Պարսից ծոցի երկրներից մատակարարումների հետաձգմանը և, ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության, ստեղծեց նավթի մատակարարման պատմության մեջ ամենախոշոր ընդհատումները: