ԱՄՆ բանակի, այսպես կոչված, փրկարարական գործողությունը Սպահանի հարավում գտնվող լքված օդանավակայանում, որը ծրագրված էր որպես քողարկված գործողություն և շտապ նահանջ՝ խոցված ինքնաթիռի օդաչուի տարհանման պատրվակով, ավարտվել է լիակատար ձախողմամբ՝ Իսլամական Հանրապետության զինված ուժերի ժամանակին միջամտության շնորհիվ. հայտնել է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի ԻՀՊԿ-ի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ փոխգնդապետ Էբրահիմ Զոլֆաղարիին։
Ըստ ճշգրտված տվյալների և տեղում մասնագետների լրացուցիչ վերլուծության արդյունքների, հաստատվել է, որ ոչնչացվել է ԱՄՆ բանակի երկու C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռ և երկու Black Hawk ուղղաթիռ. տեղեկացնում է լրատվամիջոցը։
«Սա է՛լ ավելի խորացրեց ամերիկյան բանակի ձախողումների շարքը։ Բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ի թույլ և անկարող բանակն այս պարտադրված պատերազմում գերիշխող ուժ չէ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի աստվածային կամքի առջև:
Այս հպարտ և հաղթական գործողությունից հետո ԱՄՆ նախագահը, գործելով շփոթմունքի մեջ և դիմելով ստի, փորձում է հոգեբանական պատերազմի միջոցով խուսափել պարտությունից և, ինչպես նախկինում, շարունակում է զբաղվել դեմագոգիայով ու կեղծարարությամբ, թեև մարտի դաշտում իրական իրավիճակն ինքնին վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերի գերազանցության մասին»,- գրում է Pars Today-ը։