Ուղիղ 24 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդն ընդունեց ազգային ինքնորոշման իր իրավունքը հաստատող պատմական փաստաթուղթը, որով սկիզբ դրվեց ղարաբաղյան շարժմանը:
Այս կապակցությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել շնորհավորական հայտարարությամբ:
«Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի փլուզման առաջին խորհրդանիշը հանդիսացող այդ փաստաթուղթը ազդարարեց մեր պայքարի սկիզբը հանուն մարդու իրավունքների լիարժեք իրացման եւ հանուն հայրենի հողում մարդու խաղաղ եւ ստեղծագործ կյանքի: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին այս խորհրդանշական օրվա առիթով, որը սկիզբն էր դեպի ազատություն, անկախություն եւ արդարություն տանող մեր հարատեւ եւ լավատեսական ճանապարհի»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:




























