«Ամերիկա-սիոնիստական ​​թշնամին, երկրին պարտադրված պատերազմում մի շարք պարտություններ կրելով, հերթական անգամ դիմել է իր սովորական զենքին՝ ահաբեկչությանը և երկրի հետախուզական և անվտանգության գործակալությունների ղեկավարներից մեկի սպանությանը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, գրում է  Fars գործակալությունը։

«Գեներալ Մաջիդ Խադեմին (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպանված հետախուզության ղեկավարը), որը տասնամյակներ շարունակ մասնակցել է երկրի պաշտպանությանը, արժանացել է նահատակ դառնալու պատվին։ Նրա սպանությունը չի սասանի Իրանի զինված ուժերի տուկունությունը»,- ընդգծել է Խամենեին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի հասցրած հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության պետ Մաջիդ Խադեմին