Մենք պետք է վճար գանձենք Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իսկ ինչ կասեք, եթե ինքներս վճար գանձենք անցման համար։ Մենք պետք է դա անենք։ Մենք հաղթել ենք։ Հորմուզի նեղուցի վերաբացումը Իրանի հետ համաձայնագրի շատ կարևոր առաջնահերթություն է»,- ընդգծել է նա։

Թրամփն ասել է, որ ոչ բոլորն են աջակցել Իրանում ամերիկյան ինքնաթիռի խոցումից հետո փրկարարական գործողությանը։

Նա չի հրաժարվել  իր այն հայտարարություններից, որ «իրանցիները խելագար սրիկաներ են»։

«Ամեն ինչ ճիշտ է։ Եվ ես թքած ունեմ քննադատների վրա»,- նշել է նա։