Ինչպես հայտնել է The i Paper պարբերականը, Մեծ Բրիտանիան Դոնալդ Թրամփին մերժելոթւ է Թագավորական ռազմաօդային ուժերի բազաների օգտագործումը իրանական կամուրջներին կամ էլեկտրակայաններին հարվածելու համար:

ԱՄՆ նախագահը երեքշաբթի սպառնացել է «դժոխքի կրակ» տեղալ Իրանի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար:

iPaper-ը տեղեկացրել է, որ կամուրջներին և էլեկտրակայաններին ԱՄՆ հարվածները չեն ընկնում այս սահմանման մեջ, և եթե Վաշինգտոնը խնդրի օգտագործել բրիտանական ռազմաբազաները նման գործողությունների համար, խնդրանքը կմերժվի: