Ֆուտբոլի աշխարհի գավաթի նախընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղի անցկացման վայրը որոշելու է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Այս մասին հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթը: Նախնական տեղեկություններով, խաղը պետք է անցկացվի Թուրքիայի Կայսերի քաղաքում, որը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի ծննդավայրն է:
Կասերիի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մեհմեթ Օզհասեքին նշել է, որ հոկտեմբերի 14-ին նախատեսված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին, որպես տանտեր ամեն կերպ պատրաստվում են, սակայն խաղի անցկացման վայրը վերջնական որոշելու է նախագահ Աբդուլահ Գյուլը եւ Թուրքիայի ԱԳՆ-ն: Կայսերիի քաղաքապետը կարծում է, որ խաղն իրենց քաղաքում անցկացնելը, դրական ազդեցություն կունենա Կայսերին ներկայացնելու տեսանկյունից: Կայսերիի քաղաքապետը ավելացնում է, որ հյուրերին կդիմավորեն անատոլիական հյուրասիրությամբ: Նա նշում է, որ Կայսերիում նորակառույց 32 500 ֆուտբոլասերի համար նախատեսած «Քադիր Հաս» մարզադաշտի բացումը տեղի կունենա Թուրքի-Էստոնիա" խաղով, որտեղ այնուհետեւ ենթադրվում է անցկացնել նաեւ Թուրքիա-Հայաստան խաղը:
Մի քանի ամիս առաջ, թուրքական կրթական արմիության Կայսերիի մասնաճյուղը կազմակերպել է ստորագրահավաք ընդդեմ Թուրքիա-Հայաստան խաղը Կայսերիում անցկացնելու։ Ստորագրահավաքը անցկացվել է «Մեր եղբայրներին կոտորողներին չենք ուզում մեր հողերում տեսնել» կարգախոսով: Նրանք հավաքած 250 հազար ստորագրությունը ուղարկել են Թուրքիայի խորհրդարան:



























