Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հավաքագրում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների, ովքեր ցանկանում են 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա ընթացքում իրականացնել կարճաժամկետ դիտորդական առաքելություն Լոռիի /10 դիտորդ/, Տավուշի /28 դիտորդ/, Շիրակի /28 դիտորդ/, Կոտայքի /28 դիտորդ/ մարզերում եւ Երեւան քաղաքում /28 դիտորդ/:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իրենք կկազմակերպեն այդ անձանց վերապատրաստումը: Թեկնածուները պետք է լինեն անկուսակցական, ցանկալի է, որպեսզի ունենան նախկինում ընտրական գործընթացների մասնակցության փորձ (դիտորդ, վստահված անձ, հանձնաժողովի անդամ):

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի մարտի 6-ը՝ ժամը 18:00-ն: