Թուրքիան վերջապես որոշել է պետական կարեւոր աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ՝ Լեո Սուրեն Հալեպլիին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։
Եվրամիության անդամակցության գծով բանագնաց եւ պետնախարար Էգեմեն Բաղըշին կից` Եվրամիության գլխավոր քարտուղարության ԵՄ մասնագետի պաշտոնին՝ առաջին անգամ որոշում է կայացվել ընդունել աշխատանքի ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի Լեո Սուրեն Հալեպլիին։ Հրապարակված 115 հոգանոց ցուցակում տեղ գտած Սուրենը պետք է դեռեւս անցնի համապատասխան քննություններ։ Այս հարցում ամենակարեւոր որոշումը կախված է թուրքական ազգային հետախուզական ծառայության(MIT) որոշումից: Այս ամենը հաջող հաղթահարելուց հետո, Սուրենը տեղ կզբաղեցնի Թուրքիան ԵՄ-ի անդամության բանակցություններ վարող պատվիրակությունում։




























