ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «միակ ինստիտուտը, որն ամեն տարի պետք է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա, Միացյալ Նահանգների զինված ուժերն են», գրում է The New York Times-ը:

«Մենք ոչ միայն մեր երկրի, այլև այս աշխարհի բազմաթիվ մարդկանց անվտանգության երաշխավորն ենք»,- նշել է նա:

Հեգսեթը միաժամանակ հավելել է, որ իր աշխատանքը ամերիկյան զորքերի գործողություններն «առավելագույն խստությամբ» ապահովելն է: