Ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը որոշում է կայացրել ավարտել իր մարզական կարիերան: Ուշագրավ է, որ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը նման որոշում է կայացրել Աշխարհի գավաթում երիտասարդ ֆիլիպինցի Ուեսլի Սոյից կրած պարտությունից հետո: Ուկրաինացի գրոսմայստերն այդ պարտությունը պատահական չի համարում, այլ կարծում է, թե ճակատագիրն է իրեն դրդում ավարտել շախմատային կարիերան:

«Դա սովորական խաղ չէր, այլ ճակատագրական… Ես կընդունեի պարտությունը սովորական, եթե մրցակիցն ավելի ուժեղ եւ պատրաստված լիներ: Բայց այն, որ ես պարտվեցի, ճակատագրի նշանն է: Սկսվում է նոր կյանք՝ բոլորովին նոր նպատակներով: Իսկ շախմատը… Կմնամ որպես սովորական երկրպագու. Կնայեմ տարբերակները, կհետեւեմ նախկին գործընկերներիս ելույթներին»,- «Սովետսկի սպորտ»-ին տված հարցազրույցում հայտնել է Իվանչուկը: