2013-ին նախագահական ընտրությունների ընթացքում արտաքին օգնությունը կուժեղանա: Նման կարծիք է հայտնել  քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը փետրվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, այս տարին կարեւոր է քաղաքական առումով` շուտով տեղի կունենա ՌԴ նախագահական ընտրությունները, տարվա վերջին էլ` ԱՄՆ-ում: Այդ կապակցությամբ քաղաքագետը նշել է, որ ամերիկացիները սովորաբար ընտրությունների նախօրեին կտրուկ արտաքին քաղաքական քայլեր չեն ձեռնարկում: Սակայն ընտրություններից հետո արժե ակնկալել ԱՄՆ-ի ակտիվացում:

«Այդպիսով, եթե խորհրդարանական ընտրությունները «դուրս են եկել» արտաքին ուժերի վերահսկողությունից, ապա նախագահական ընտրությունների ժամանակ արտաքին ազդեցությունը կուժեղանա»,-կարծում է փորձագետը: