Էջմիածին-Երեւան ճանապարհի 16-րդ կմ-ին, փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: