Դեկտեմբերի 15-ին Բաքվում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են այս մրցաշրջանի լավագույն բռնցքամարտիկները: Սակայն Հայաստանի հավաքականը չի մասնակցի մրցաշարին, հայտնում է Sportinfo.am գործակալությունը:

Բանն այն է, որ Ադրբեջանը պարզապես հրավեր չի ուղարկել, սակայն ցանկացած պարագայում ՀԲՖ-ն մտադիր չէր մարզիկներին ուղարկել Բաքու: