Թերթը գրում է, որ թիվ 17 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Աժ նախկին խոսնակը, նրա եղբայր Ջոնիկը մեծամասնականով չի առաջադրվի: «Եվ պատճառաբանությունը, թե իմ եղբայրը քո եղբայրը չէ (ասել է` եթե Սերժը Սաշիկին թույլ չի տալիս առաջադրվել, Ջոնիկն ինչո՞ւ պետք է առաջադրվի), հիմնավորված է:
Ըստ հավաստի աղբյուրների՝ այդ ընտրատարածքում «վերեւները» քննարկում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թեկնածության հարցը: Իսկ Ջոնիկի շրջապատը խիստ շահագրգիռ (բոլոր առումներով) հետեւում է Մարգար Օհանյանի դատավարության ընթացքին, անում է ամեն ինչ, որ Ալիկ Սարգսյանն այդ «թնջուկից» չոր դուրս չգա:
Բոլոր դեպքերում, Ալիկ Սարգսյանի շանսերը փորձագետները շատ բարձր են գնահատում, եթե ոչ, ապա կլինի մեկ այլ թեկնածություն, բայց ոչ Ջոնիկի»,- գրում է «Իրատես de facto»:




























