Թուրքական Taraf-ը ներկայացրել է WikiLeaks-ի հերթական գաղտնազերծումը, որը վերաբերում է Stratfor-ի վերջին շրջանի նամակագրությանը։

Նշվում է, որ TR325 ծածկանունով եւ «Ֆարուք Դեմիր» անունով աղբյուրից Stratfor-ը տվյալներ է ստացել, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիիփ  Էրդողանին վիրահատած գլխավոր բժիշկը հայտնել է, թե Էրդողանն ունի աղիների քաղցկեղ եւ նրան մնում է 2 տարվա կյանք։ Հրապարակման մեջ նշվել է, թե Էրդողանի 2-րդ վիրահատության ժամանակ հեռացվել է նրա աղիների մի մասը։

Էրդողանին վիրահատած անձնակազմի ղեկավար, պրոֆ, Դուրսուն Բուղրան հերքել է այս լուրերը՝ նշելով, որ դրանք սուտ են։

Նշենք, որ Էրդողանը աղիների հետ կապված 2 վիրահատություն է տարել՝ 20111-ի նոյեմբերի 26-ին եւ 2012-ի փետրվարի 10-ին։