Երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոքր է եղել եւ ապրել է Ինդոնեզիայում մոր եւ խորթ հոր հետ, նրա դաստիարակը  տրանսվիստիտ է եղել: Ամերիկացի լրագրողները գտել են փոքրիկ Բարաքի նախկին դաստիարակին, ով այժմ հազիվ է ծայրը ծայրին հասցնում:

Էվի անունով տրանսվիստիտը Օբամայի մոր մոտ սկսել է աշխատել 1969թ., երբ նա բնակվում էր Ինդոնեզիայում: Էվին խոհարարական անզուգական ունակություններ ուներ, իսկ շատ շուտով նրա պարտականություններին գումարվել է 8-ամյա Բարաքի խնամքը:

Էվին նաեւ հավաստիացնում է, որ Բարաքն իրեն երբեք կնոջ նման հագնված չի տեսել. զգեստափոխությունը միշտ կատարվել է երեկոյան, երբ ԱՄՆ ապագա նախագահին խնամելու պարտականությունները կատարված են եղել:

«Նա շատ երիտասարդ էր, եւ ես երբեք թույլ չեմ տվել, որ նա ինձ տեսնի կանացի հագուստներով: Բայց Բարաքն ինձ բռնացրել է, երբ ես օգտագործում էի նրա մոր շրթներկը», - Էվիի խոսքերը մեջբերում է  MIGnews.com-ը:

Օբամաների ընտանիքի մեկնումից հետո Էվին տեղափոխվել է զուգընկերոջ մոտ, բայց երեք տարի անց նրանք բաժանվել են, եւ Էվին սկսել է սեռական ծառայություններ մատուցել:

Սակայն սարսափելի դեպքից հետո, երբ զինվորները դաժան ծեծի են ենթարկել նրան եւ տրանսվիստիտ այլ ընկերների, որոնցից մեկի դիակը գտել էին ջրամբարում, Էվին սկսել է թաքցնել էությունը: Այժմ 66-ամյա տրանսվիստիտն ապրում է Ջակարտայի աղքատ թաղամասերից մեկի մի հյուղակում, զբաղվում է ուրիշների կեղտոտ հագուստը լվանալով` ինչ-որ կերպ հացի փող աշխատելու համար:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ Բարաք Օբամայի դաստիարակի առնչությամբ: