Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին մարտի 7-ի առավոտյան եւս մեկ անգամ վիրահատել են. նրա թոքերից ջուր են հանել:
Ինչպես տեղեկացրել է կայսրական արքունիքի վարչությունը, բժիշկները ճապոնական միապետի վիճակը գնահատում են «դրական»:
Հաղորդվում է, որ մարտի 4-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ակիհիտոյի վերականգնման գործընթացը ակնկալվածի նման արագ չի ընթացել: Այդ պատճառով բժիշկներն օրերս եւս մեկ հետազոտություն են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ կայսեր թոքերում ջուր է հավաքված, որի պատճառով քայլելիս շնչահեղձություն է ունեցել, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:




























