Միթ Ռոմնին դարձել  է  «սուպերերեքշաբթիի» հաղթող. նա  առաջատարն է եղել 10 նահանգներից հինգում, որտեղ մարտի 6-ին տեղի էին ունենում հանրապետական կուսակցության փրայմերիզները:

Վիրջինիայում Ռոմնին հավաքել է 60%, երկրորդ տեղում կոնգրեսական Ռոն Փոլն է (40%): Վերմոնտում Ռոմնին հավաքել է 40%, Փոլը` 25%, Ռիկ Սանթորումը` 23%:

Օհայոյում որոշիչ է դարձել ձայների 1%-ը` Ռոմնին հավաքել է 38%, Սանտորումը` 37%: Այդահոյում նախկին նահանգապետին աջակցել են ընտրողների  64%-ը, Փոլին`  18%-ը: Ռոմնին ամենամեծ առավելությունն ունեցել է Մասաչուսեթս նահանգում. այնտեղ նա հավաքել է  72%:

Երեք նահանգներում` Թենեսիում, Հյուսիսային Դաքոթայում եւ Օկլահոմայում, առաջատարն է եղել Ռիկ Սանթորումը: Ջորջիայում ընտրությունները հաղթել է Գինգրիչը, հայտնւոմ է Lenta.ru-ն` հղում անելով  ABC News-ին:

Ալյասկայի վերջնական տվյալները դեռ պարզ չեն, բայց ըստ նախնական տվյալների` այնտեղ առաջատարն է Ռոմնին: