Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը ներգաղթյալների վերաբերյալ Սարկոզիի հայտարարությունները որոկել է չմտածված եւ հանդես է եկել միգրանտների շահերի պաշտպանությամբ: Քաղաքական գործչի կարծիքով պետք է պայքարել անօրինական ներգաղթի դեմ: Իսկ որակյալ մասնագետներն ու օտարերկրյա ուսանողները Ֆրանսիային պետք են:

Նա նշել է, որ 60 հազար օտարերկրյա ուսանողները միայն դրական նշանակություն են ունենում ֆրանսիական համալսարանների համար եւ առաջարկել է ներգաղթը դարձնել առավելագույն օգտակար երկրի համար: Օլանդն առաջարկել է անօրինական ներգաղթածներին ուղղել հասարակական աշխատանքների:

Վերլուծաբաններն արդեն այդ մոտեցումն ավելի ժողովրդական են որակել, քան Սարկոզիինը: Հարցումների համաձայն, ֆրանսիացիների մեծամասնությունը պատրաստ է օգնել ներգաղթյալներին, հաղորդում է «Վեստի»-ն:

NEWS.am-ը հաղորդել էր, որ Նիկոլա Սարկոզին հեռուստադեբատների ժամանակ դժգոհել էր, որ Ֆրանսիայում օտարերկրացիները շատ են, եւ նրանց համար օթեւան, դպրոց ու աշխատատեղ գտնելը բարդ է: Նա խոստացել էր նախագահականում մնալու դեպքում կրկնակի կրճատել ներգաղթյալների թիվը: