Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով վիրահատություն էր անցել Կուբայում, արդեն հաջորդ շաբաթ կվերադառնա հայրենիք:
Այդ մասին հայտնել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը` Կուբա կատարած այցից հետո, որտեղ հանդիպել է Չավեսի եւ կուբացի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ:
Սանթոսը եւ Կուբայի ու Վենեսուելայի ղեկավարները քննարկել են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներների գագաթաժողովի պատրաստության հարցը, որը տեղի կունենա Կոլումբիայում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Չավեսի ուռուցքը հեռացնելու վիրահատությունը տեղի է ունեցել Կուբայում` փետրվարի 28-ի գիշերը: Ըստ վենեսուելյան առաջնորդի` խոսքը աղիքի վրա մոտավորապես 2 սմ տրամագծով առանց մետաստազների գոյացության մասին է եղել:



























