Ռուսաստանի ընտրված նախարար Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը նշանակված է մայիսի 7-ին: Նման որոշում է ընդունվել մարտի 7-ին Ռուսաստանի ԿԸՀ-ի նիստի ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարվել է Ռուսաստանի նախագահ: «Ռոսիյսկայա գազետա»-ն հատուկ համարում հրապարակել է Կենտրոնական ընտրական հարձանաժողովի եզրակացությունը նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մարտի 4-ին:

ԿԸՀ-ի փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվել է Վլադիմիր Պուտինը, ով ստացել է 45 ու կես միլիոն ձայն, որը կազմում է 63,6 տոկոս:

Հանձնաժողովի որոշմամբ` ընտրությունները ճանաչվել են կայացած: Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ով ստացել է 17,18 տոկոս ձայն: Երրորդ տեղը զբաղեցրել է Միխայիլ Պրոխորովը 7,98 տոկոս ձայներով: 4-րդ տեղում է Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` 6,22 տոկոս ձայներով, 5-րդ տեղում է «Սպրավեդլիվայա Ռոսսիա»-ի ղեկավար Սերգեյ Միրոնովը` 3,85 տոկոս: