Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը եւ նրա կինը` Ֆիլիպան բաժանվել են 20 տարվա համատեղ կյանքից հետո:

Նրանք ամուսնացել են 1992-ին, ունեն 3 երեխա: Վարչապետի եւ նրա կնոջ բաժանման մասին լուրը անսպասելի էր շվեդական լրատվամիջոցների համար, գրում է «Արգումենտի նեդելին»:

Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք ամուսնական զույգը մտադիր է նաեւ պաշտոնապես բաժանվել:

Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը Շվեդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2006-ից: