Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է երեխա որդեգրել: Այս շաբաթ այդ մասին տեղեկություններ էին տարածել ամերիկյան տաբլոիդները: Ըստ լուրերի` Քիմն արդեն ստացել է անհրաժեշտ տեղեկատվությունը եւ այժմ որոշում է` որ երկրից երեխա որդեգրել, հաղորդում է  hollywoodlife.com-ը:

Հնարավոր տարբերակներից են Հայիթին, որտեղ Քարդաշյանը բարեգործական առաքելությամբ է եղել անցած տարի, Չինաստանն ու Հայաստանը:

Հեռուստաաստղի մերձավորները պնդում են, թե Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները ցանկանում է, որպեսզի  դուստրը երեխա որդեգրի հենց Հայաստանից: