Նորվեգական դատարանը թույլատրել է ուղիղ եթերով հեռարձակել Անդրես Բրեյվիկի դատը, սակայն զգալի սահմանափակումներ դնելով:
Այսպես, հեռուստադիտողները չեն տեսնի Բրեյվիկի եւ վկաների ցուցմունքերը, իսկ մեղադրող եւ պաշտպանող կողմերի ելույթները պետք է հեռարձակվեն լիարժեք: Հեռարձակման իրավունք է ստացել նորվեգական հանրային NRK հեռուստաալիքը:
Դատարանի լիարժեք տեսագրությունը կարող է ցուցադրվել 25 տարվանից ոչ շուտ: Այդ մասին ասվում է Օսլոյի շրջանային դատարանի պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ, հայտնում է gazeta.ru-ն:
Բրեյվիկի դատավարությունը կսկսվի ապրիլի 16-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 7-ին Բրեյվիկին մեղադրանք էին ներկայացրել ահաբեկչության եւ կանխամտածված սպանության համար:




























