Առայժմ Ստեփանակերտում իրավիճակը բարդ չէ, բայց թե ինչ կլինի հետագայում, չգիտի ոչ այս, ոչ այն կողմը: Այս մասին հայտարարել է ծագումով ղարաբաղցի հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը «Նովիե Իզվեստի»-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե Կիեւում բնակվելով որքան հաճախ է այցելում Հայաստան, ռեժիսորը նշել է, որ տարեկան մեկ անգամ ներկա է գտնվում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
«Բնականաբար, այնտեղից ես այցելում եմ հայրենիք` Ղարաբաղ, մորս գերեզման եւ հանգուցյալ եղբորս երեխաներին տեսության:
Նրանք բնակվում են Ստեփանակերտում», - ասել է նա: Իսկ ի պատասխան այն կարծիքի, որ Ստեփանակերտում այժմ բարդ իրավիճակ է, ռեժիսորը նշել է. «Դե, առայժմ բարդ չէ: Առայժմ զինադադար է: Իսկ թե ինչ կլինի, չգիտի ոչ այս, ոչ այն կողմը»:




























