«Նովիմ Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը խոստովանել է, որ քիչ թե շատ պատշաճ կինոնկարներն ավարտվում են 1987-ին «Ֆիլեր» կինոնկարով: Իսկ պատճառն այն էր, որ իրեն «սնուցել է անազատ եւ խորհրդային իշխանությունը»:
Նա նշել է, որ չգիտի հետխորհրդային տարածքում որեւէ գլուխգործոց 1985-ից հետո եւ բացատրել է իր դիրքորոշումը` կարեւոր չէ, որ խորհրդային գլուխգործոցներում ուղիղ չէր հնչեցվում բողոք ընդդեմ խորհրդային իշխանության, խնդիրը ստեռղծված իրավիճակն էր:
«Չէ որ նման գաղտնի մտորումներ կային խորհրդային մտավորականության շրջանում, որը ճնշվել է, որն իրեն համարում է ռուսական մտավորականության ժառանգորդ, բայց իրականում ծառայել է վարչակարգին: Գործն արարքի բացակայության մեջ է:
Մենք արարքներ չենք գործել, ես չեմ հաշվում դիսիդենտներին... Դրանք զոհ դարձած մարդիկ են, իսկ ես անձամբ երբեք դիսիդենտ չեմ եղել: Իսկ խորհրդային մտավորականությունը արարքներ չի գործել»,-ասել է Բալայանը:
Նշենք, որ «Ոսկե ծիրան»-ի նախորդ փառատոնի ժամանակ Բալայանին շնորհվել է հայտնի փարաջանովյան պնակը:
Այս տարի, ռեժիսորը որպես մարդ, ով լավ է ճանաչում Սերգեյ Փարաջանովին, մասնակցում է «Փարաջանով» ֆիլմի ստեղծման աշխատանքներին, որը նկարահանում է Կաննի դափնեկիր Սերժ Ավետիքյանը, գրում է «Երկրամաս» թերթը:



























