Նիկոլա Սարկոզին  նախազգուշացրել է Եվրոպայի անխուսափելի փլուզման մասին, եթե այն չպահպանի իր քաղաքակրթությունը եւ հումանիստական գաղափարները եւ չպաշտպանվի ամբողջ աշխարհից: Նա հայտարարել է, որ Եվրոպան ստեղծվել է, որպեսզի պաշտպանի ինքն իրեն եւ լինի ուժեղ, այլ ոչ թե ճնշվի:

Նա կրկին խոսել է Շենգենյան համաձայնագրի մասին, նշելով, որ եթե երկիրն ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները, ապա հնարավորություն պետք է լինի նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառել կամ կրճատել նրան Շենգենյան համաձայնագրից, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ֆրանսիայի նախագահն սպառնացել էր, որ Ֆրանսիան կդադարեցնի մասնակցությունը Շենգենյան համաձայնագրին, եթե ներգաղթի դեմն առնելու համար Եվրամիության սահմաններն ամրապնդելու հարցում առաջընթաց չգրանցվի:

Ավելի վաղ Սարկոզին խոսել էր Ֆրանսիայի տարածք  ամեն տարի ներգաղթողների թիվը կրկնակի նվազեցնելու մտադրության մասին` նրանց քանակը կրճատելով մինչեւ 100 հազարի: