Թերթը գրում է, որ ՀՀԿ 13-րդ համագումարին ներկայացել էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը: «ՉԻ» այն հարցին, թե նեղսրտած չէ՞ ՀՀԿ-ից իր պաշտոնանկության համար, նախկին ոստիկանապետը պատասխանեց, որ ամենեւին էլ ներղսրտած չէ եւ համագումարին էլ ներկայացել է նորմալ տրամադրությամբ: Նա չմանրամասնեց իր հետագա անելիքերը. միայն ասաց` «Կուսակցությունը պետք է որոշի հետագայում ի՞նչ անելու հարցը: Ես էլ իմ կուսակցության ծառան եմ եւ պիտի ծառայեմ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: