Կրասնոդարի «Կուբանը», որը նախօրեին վերջնականապես հրաժեշտ տվեց Ռուսաստանի առաջնությանը, այսօր կբաժանվի նաեւ տասը իր խաղացողներից, որոնց վարձել է մինչեւ այս առաջնության ավարտը: Թիմից կհեռանան ռումինացի Անդրեյ Մուրեշանը, անգոլացի Ֆրանցիսկու Զուելա, Խամին Դրամանը, Դրաման Տրաորեն, բրազիլացի Վիլյամ Բոավենտուրան, ինչպես նաեւ նիգերացի էմանուել Օկոդուվան եւ Արունա Բաբանգինան:

Թիմից կհեռանա նաեւ «Ռուբինի» կիսապաշտպան Անրի Խաուշը: Համապատասխանաբար «Զենիթ» եւ «Սատուրն» կվերադառնան պաշտպան Ալեքսանդր Խոխլովը եւ Ալեքսեյ Բոտվինեւը: Ավարտվել են նաեւ պաշտպան Քշիշտոֆ Լոնգեւկի եւ հարձակվող Իլյա Դոլմատովի պայմանագրերի ժամկետները: Իսկ դեկտեմբերին կավարտվեն պաշտպաններ Գեորգի Ջիոյեվի եւ Ալան Զասեեւի պայմանագրերի ժամկետները: Բոլոր այս ֆուտբոլիստները նույնպես կգնան «Կուբանից», հայտնում է REGNUM լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի 2009 թվականի առաջնության արդյունքներով «Կուբան»-ը մրացաշարային աղյուսակում գրավել է նախավերջին տեղը:

Հիշեցնենք, որ թիմի մարզիչը Պողոս Գալստյանն է, Երեւանի «Արարատի» եւ «Փյունիկի» նախկին խաղացողը: Խաղաշրջանի ընթացքում նա փոխարինել է գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչինիկովին: Գալստյանի հետագա ճակատագիրը դեռ պարզ չէ: