Քաղաքագետ եւ քաղաքական գործիչ Սերգեյ Կուրղինյանը հեռանում է հեռուստատեսությունից: Նրա փոխարեն«Ռոսիա-1» ալիքով հեռարձակվող Նիկոլայ Սվանիձեի «Պատմական գործընթաց» հաղորդաշարում եթեր դուրս կգա Դմիտրի Կիսելյովը:
Ինքը` Կուրղինյանը խոստացել է, որ ծրագիրը լքելու որոշումը լիովին ինքնուրույն է եւ մտածված: Նրա խոսքով, ինքը չի ցանկանում տարիներ շարունակ մարզվել Սվանիձեի հետ պոլեմիկայում, իսկ հեռուստատեսությունն իր կյանքում գլխավորը չէ:
Այժմ Կուրղինյանը զբաղվելու է սեփական նախագծով` «Ժամանակի էություն», որը համախմբելու է խորհրդային ժամանակների նկատմամբ դրական կարծիք ունեցողներին եւ արտաքին թշնամիների դեմ պայքարողներին:


























