Միլիարդատեր, L`Oreal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրի փարիզյան տունը խուզարկել են: Նրան կասկածում են հարկերի վճարումից խուսափելու եւ քաղաքական կազմակերպություններին ապօրինի ֆինանսավորելու մեջ:
Խուզարկուները տարել են տիկին Բետանկուրի անձնական համակարգիչը. նրանց հետաքրքրում է ֆինանսների կառավարչի հետ վերջինիս նամակագրության բովանդակությունը:
Լիլիան Բետանկուրին կասկածում են նրանում, որ 2007թ. նա Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար ապօրինաբար 150 հազար դոլար է հատկացրել: Այս պատմությունը նախկինում արդեն դարձել էր քաղաքական խոշոր սկանդալ, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով AP-ին:
Լիլիան Բետանկուրը Եվրոպայի ամենահարուստ կինն է եւ աշխարհի ամենահարուստներից մեկը:
Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 24 միլիարդ դոլար:


























