Ֆրանսիայի նախագահի պաշտոնում մնալու Սարկոզիի հնարավորությունները մեծացել են: Նա իր գլխավոր մրցակցին գերազանցում է 1.5%-ով:
Վիճակագրական վերջին տվյալներով`ընտրությունների առաջին փուլում նրա համար պատրաստ է քվեարկել ընտրողների 28,5%-ը: Սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդի համար` 27%-ը: Բայց եթե գործը հասնի երկրորդ փուլին, ապա Օլանդը Սարկոզիից կարող է առաջ անցնել ամբողջ 10%-ով:
Այդ պատճառով բոլոր թեկնածուների մեջ գործող նախագահը տվյալ պահին ամենաակտիվն է, հարկավոր է փրկել իրավիճակը: Եվ, հաշվի առնելով, թե որքան արագ է նա կողմնակիցներ հավաքում, նշանակում է ջանքերն ապարդյուն չեն, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Սարկոզիի կողմնակիցների թիվը ավելացել է երկրում ներգաղթյալների թվի կտրուկ կրճատման եւ Շենգենյան համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարություններից հետո:




























